211652_close_icon
views-count9500 դիտում article-date 10:42 09-08-2020

Իրավապաշտպանները չնկատելու են տալիս, որ Ա․ Սիմոնյանի և Ա․ Դանիելյանի միջադեպով կիրառվում է ընտրովի արդարադատություն․ ամեն ինչ արվում է Սիմոնյանին պատասխանատվությունից փրկելու համար․ Կ․ Փաշոյան

Հայաստանի իրավապաշտպաններն ու ընդհանրապես մարդու իրավունքներով մտահոգ հանրային գործիչները, կարծես թե, չնկատելու են տալիս, որ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջադեպի գործով կիրառվում է ընտրովի արդարադատություն, այսինքն՝ նույնիսկ չեն էլ թաքցնում, որ ամեն ինչ արվում է Սիմոնյանին իրավական պատասխանատվությունից փրկելու համար։ Այս մասին գրառում է կատարել պատմաբան, հրապարակախոս Կարպիս Փաշոյանը: Նա մասնավորապես գրել է․ «Սա ակնհայտ լկտիություն է, որը պետք է համապատասխան գնահատական ստանա, անկախ այն հանգամանքից թե ովքեր են միջադեպի գլխավոր դերակատարները։ Բազմաթիվ մարդկանց գիտեմ, որոնք Կասկադի սրճարաններում նստած, սուրճը ֆրթցնելով, իրենք իրենց համոզում են, որ իրենք վոլտերական են։ Բայց արի ու տես, որ դրանք ոչ միայն Վոլտերի հետ կապ չունեն, այլ նաև շարքային վախկոտներ են՝ փողոցային պառլամենտից վախեցող երեսպաշտներ։ Իրեն վոլտերական համարող ցանկացած մեկը, կարձանագրեր, որ Դանիելյանի վերջինիս նկատմամբ կիրառվում է ընտրովի արդարադատություն։ Օրինակ ես պարզ ասում եմ. Արթուր Դանիելյանի գաղափարներն ինձ համար ընդհանրապես ընդունելի չեն, չկա այնպիսի մի հարց, որտեղ մեր աշխարհայացքները հատվեն, բայց այս ամենի հետ զուգընթաց չեմ կարող չարձանագրել, որ կատարվածը անարդարություն է Կառավարող թիմում Արթուրը բազմաթիվ ընկերներ ունի՝ պատգամավորներ և տարատեսակ չինովնիկներ։ Նա նշել է, որ Կառավարող թիմում Արթուրը բազմաթիվ ընկերներ ունի՝ պատգամավորներ և տարատեսակ չինովնիկներ։ Նրանցից մի քանիսը մինչև հեղափոխությունը եղել են Արթուրի գաղափարակիցները և հնարավոր է նույնիսկ ՔՊ֊ն թողնելու և Դանիելյանի հետ համատեղ քաղաքական օրակարգով հանդես գալու պլաններ էին գծում։ Օրինակ՝ իրենք ի՞նչ են մտածում այս հարցի վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր