211652_close_icon
views-count2934 դիտում article-date 12:05 30-09-2016

Լավ տրամադրության համար․ Maroon 5 ft. Christina Aguilera․ «Moves like Jagger»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

2010 թվականի օգոստոսի 18-ին թողարկվում է խմբի «Hands All Over» կոչվող երրորդ ալբոմը, որը զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը Billboard 200 հիթ շքերթում, 2011 թվականին վերաթողարկվում է։ Ալբոմի վերաթողարկված տարբերակը ընդգրկում է ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերայի հետ ձայնագրված «Moves Like Jagger» զուգերգը։ Երգը դառնում է խմբի երկրորդ սինգլը, որը գլխավորում է Billboard Hot 100 հիթ շքերթը։ Այն ունենում է 14.4 միլիոն օրինակի վաճառք ամբողջ աշխարհում և համարվում է բոլոր ժամանակների ամենավաճառված սինգլներից մեկը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր