211652_close_icon
views-count2250 դիտում article-date 18:11 29-09-2016

Նոր օրենքով կուսակցությունը պետք է ունենա առնվազն 1000 հիմնադիր

Կառավարության այսօրվա նիստին ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքի նոր նախագիծը, ըստ որի՝ պետական ֆինանսավորման համար քաղաքական կուսակցությունը պետք է խորհրդարանական ընտրություններին առնվազն 3 տոկոս ձայն հավաքի: Նախարարը հայտնեց, որ պետական գրանցման պահին կուսակցությունը պետք է ունենա առնվազն 1000 հիմնադիր՝ ներկայիս 2000-ի փոխարեն, որոնք ներկայացնում են Երևան քաղաքը կամ Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/3-ը կամ Երևան քաղաքի և ՀՀ մարզերի առնվազն 1/3-ը։ Բացի այդ, նախագծով կարգավորվել են նաև կուսակցությունների գրանցման, դիմումի վերադարձման, մերժման և կուսակցության գործունեությունը արգելելու հիմքերը: Նշենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխություններիով «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքը սահմանադրական օրենք է համարվում:

Նմանատիպ նյութեր