4029 դիտում
15:51 04-03-2016
Ամեն հայ ընտանիք պետք է առնվազն 3 երեխա ունենա. Արմեն Մուրադյան
Ամեն հայ ընտանիք պետք է առնվազն 3 երեխա ունենա, իսկ Հայաստանում ծնելիությունը պետք է կարողանալ ավելացնել 2.5 տոկոսով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց նախարար Արմեն Մուրադյանն` անդրադառնալով ՀՀ-ում արձանագրվող ժողովրդագրական ցուցանիշներին:
«Մահացությունն ու ծնելիությունն են, որ բնութագրում են յուրաքանչյուր երկրի ժողովրդագրական քաղաքականությունը: Ծնելիությունը մեր երկրում փաստացի շատ երկրներից ավելի բարձր մակարդակի վրա է, անգամ զարգացած երկրների, որոնք առայժմ պայքարում են իրենց հիմնական մարտահրավերի` դեպոպուլյացիայի դեմ: Մասնավորապես, խոսքն այն երկրների մասին է, ուր մահացության և ծնելիության տարբերությունը բացասական է: Հայաստանի Հանրապետությունում այդ ցուցանիշը դրական է, կա բնական աճ, բայց...»,-նշեց Արմեն Մուրադյանը:
Ըստ նրա, եթե 1991 թվականին Հայաստանում տարեկան ծնվում էր 80 հազար երեխա, ապա հիմա` 42 000- 43 00 երեխա:
Ըստ նախարարի` այս ցուցանիշները որոոշակի հույս են ներնշնչում, դրանք 2000-ականների մոտ ցուցանիշների հետ համամետալիս: Այն ժամանակ տարեկան Հայաստանում ծնվում էր 30-31 հազար երեխա: Բայց այս դրական միտումը մռայլվում է նրանով, որ Հայաստանում ֆերտիլության ցուցանիշը 1.6-1,7-ի սահմաններում է, բայց յուրաքանչյուր երկրում, որը ձգտում է հասնել պարզ վերարտադրողականության, այդ ցուցանիշը պետք է լինի 2.2:
Նմանատիպ նյութեր
780 դիտում
18:47 19-05-2020
Երկրորդ ծրագրից կարող է օգտվել առնվազն մեկ երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
787 դիտում
13:42 01-02-2025
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլավորներին ուղարկել հարկադիր պարապուրդի
1078 դիտում
13:01 01-02-2025
ՀՀ ԱԱԾ-ն նոր մանրամասներ է ներկայացրել Հանրապետության հրապարակի աղմկահարույց տեսանյութից
1015 դիտում
10:45 01-02-2025
ՄԻՊ-ն արձագանքել է սոցցանցերում տարածում գտած աղմկահարույց տեսանյութին