4315 դիտում
14:57 20-02-2020
ՀՀ-ն մինչև 2050-ը պետք է ունենա առնվազն 25 օլիմպիական մեդալ, նվաճի շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը. վարչապետ
Մեր կառավարությունը պետք է փոխի վերաբերմունքը սպորտի նկատմամբ։ Սպորտը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի մինչև 2050 թվականի զարգացման ռազմավարության նախագծի մեջ ես առաջարկել եմ կետ ֆիքսենք, որ Հայաստանը մինչև 2050 թվականը պետք է ունենա առնվազն 25 օլիմպիական մեդալ, նվաճի շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը և ֆուտբոլի ազգային հավաքականը մինչև 2050 թվականը պետք է դառնա աշխարհի կամ ԵՎրոպայի առաջնության մրցանակակիր: Սա ոչ միայն քաղաքական, սոցիալ-հոգեբանական, այլև տնտեսական հարց է»,- ասաց նա:
ՀՀ վարչապետը պատմեց, որ մի քանի օր առաջ դիտել է «Արարատ-73»-ի մասին մի հաղորդում, որտեղ նշվել է, որ խորհրդային Հայաստանի ղեկավար Կարեն Դեմիրճյանը մի քննարկման ժամանակ ասել է, որ այն օրը, երբ «Արարատը» հաղթում է, հաջորդ օրը երկրի գործարաններում արտադրողականության ծավալը մեծանում է:
«Այնպես որ կառավարությունը չի կարող սպորտը չդիտարկել ընդհանուր երկրի ռազմավարության և զարգացման քաղաքականության համատեքստում»,- ընդգծեց Փաշինյանը:
Նա նաև առաջարկեց մեթոդաբանություն մշակել ու հաշվարկել, թե օրինակ օլիմպիական չեմպիոն լինելը որքանով է ավելացնում տուրիստների հոսքը մեր երկիր: «Չկա մի երկիր, որի տնտեսությունը դինամիկ չի զարգանում, բայց նա ունի տեսանելի հաջողություններ սպորտի ոլորտում: Սպորտի զարգացումը ամենալավ լակմուսն է, որ երկրում տնտեսությունը զարգանում է»,- ընդգծեց նա:
Նմանատիպ նյութեր
1275 դիտում
17:53 15-09-2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Արթուր Ալեքսանյանին՝ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու առթիվ
1568 դիտում
14:19 21-09-2020
Մինչև 2050-ը Հայաստանի բնակչությունը պետք է լինի առնվազն 5 մլն. Փաշինյան
Այս բաժնից
565 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
1006 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
874 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը