1394 դիտում
18:46 13-07-2021
Հարկային գործակալները պետք է ԱՊՀ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների մասին տեղեկություններ ներկայացնեն հարկային մարմին․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկային գործակալները պետք է ԱՊՀ մասնակից պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների վերաբերյալ որոշ տեղեկություններ ներկայացնեն հարկային մարմին։ Տեղեկությունների փոխանակման պահանջը նախատեսված է «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրությամբ, որն ապահովելու նպատակով 2021 թվականի հունիսի 4-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը։ Տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Օրենքի համաձայն՝ հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ ՀՀ հարկային օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին պետք է ներկայացնեն նախորդ հարկային տարվա ընթացքում այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ տեղեկություններ:
2020 թվականի հաշվետու տարվա համար հարկային գործակալները նշված տեղեկությունները հարկային մարմին պետք է ներկայացնեն մինչև 2021թ․ հուլիսի 31-ը ներառյալ՝ Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում, Ուկրաինայում և Մոլդովայում գրանցված կազմակերպությունների մասով։
Տեղեկությունների ներկայացման ձևը հաստատվել է ՀՀ ՊԵԿ նախագահի 30․06․2021թ․ N 639-Ն հրամանով և տեղադրված է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում՝ «273․ Այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ տեղեկություններ (կոդ՝ ln)»։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
490 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
658 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
664 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը