Իսպանացի 88 երկրպագուների 5 տարով կարգելվի այցելել մարզադաշտեր
Մադրիդի «Ատելտիկո»- ի և «Դեպորտիվո»-ի 88 երկրպագուների 5 տարով կարգելվի այցելել մարզադաշտեր: Բացի այդ նրանք ընդհանուր հաշվով կտուգանվեն 60 հազար եվրոոյով:
Նման պատժամիջոց կիրառվել է նոյմեբերի 30-ին կայացած միջադեպի հետևանքով, երբ «Ատլետիկո» -«Դեպորտիվո» խաղից առաջ երկու թիմերի մոտ 200 երկրպագուների միջև տեղի ունեցած բախման հետևանքով «Դեպորտիվո»-ի 43-ամյա մի երկրպագու էր մահացել:
Նախկինում նշվում է, որ «Դեպորտիվո»-ն առաջիկա երկու խաղերում մտադիր է որպես պատժամիջոց փակել սեփական մարզադաշտի տրիբունաներից մեկ, իսկ «Ատլետիկո»-ն անորոշ ժամանակով արգելել է տնային մարզադաշտ այցելել «Ֆրենտե Ատլետիկո» ֆան միավորման անդամներին: