211652_close_icon
views-count7025 դիտում article-date 16:26 29-09-2016

Ավտովթարից անվասայլակին գամված ոստիկանը դիմում է հայրենակիցներին՝ Եվրոպայում բուժվելու նպատակով իրեն աջակցելու խնդրանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1987 թվականին ՀՀ Վայոց Ձորի Բաձրուն գյուղում ծնված Վիգեն Վարուժանի Հարությունյանը աշխատում էր ՀՀ Ոստիկանության Վայքի բաժնի ՊՊԾ ջոկատում որպես ոստիկան: Աշխատանքային պարտականությունները կատարելիս ենթարկվել է ավտովթարի և 2011 թվականի ամռանից դարձել 1-ին կարգի հաշմանդամ՝ գամվելով անվասայլակին: Հայրենի բժիշկներ արեցին այն ինչ հնարավոր էր անել և հիմա առաջարկում են մեկնել Եվրոպա, ավելի մանրակրկիտ ուսումնասիրության: Այնտեղ հասնելու և հետազոտման համար պահանջվում է 9000 եվրո գումար: Ովքեր կցանկանան օգնել երիտասադ հայրենակցին, ՎՏԲ -ՀԱՅԱՍՏԱՆ բանկում բացվել են հաշվեհամարներ՝ Վիգեն Հարությունյանի անունով՝ [b]16010037711000 ՀՀ դրամ; 16010037711001 ԱՄՆ դոլար; 16010037711002 Եվրո; 16010037711003 ՌԴ ռուբլի; SWIFT:ARMJAM22[/b] Վիգեն Հարությունյանի և նրա կնոջ՝ Մարինեի, հեռախոսահամարներն են՝[b]+37498 091 188, +37493 346 489: [/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր