211652_close_icon
views-count1559 դիտում article-date 10:58 29-09-2016

Ամփոփ տեղեկություններ «Կանեփ-կակաչ-2016» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքի վերաբերյալ

Սեպտեմբերի 27-ին հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 1284,7 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված: Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում՝ ապօրինի շրջանառությունից առգրավվել է 25.83 գրամ «մարիխուանա», 8.94 գրամ «սուբուտեքս» և 7 հաբ «տրամադոլ» տեսակի թմրամիջոց: Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է 1 ինքնաձիգ, ինգնաձիգի դատարկ 2 պահունակ, 3 ինքնաշեն նռնակ, նռնակի 2 պայթուցիչ և տարբեր տրամաչափի 57փամփուշտ: [b]ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ[/b]

Նմանատիպ նյութեր