Թուրքիայում մեկ տասնյակից ավելի հեռուստաընկերություններ են փակվել
Թուրքիայի իշխանությունները կասեցրել են 12 հեռուստաընկերությունների գործունեությունը։ Այդ մասին հայտնում է թուրքական Haber7 թերթը։
Ըստ թերթի տվյալների՝ պատճառը հակապետական գործունեություն էր և այդ երկրի կողմից ահաբեկչական ճանաչված Քրդական աշխատավորական կուսակցության գաղափարախոսությունը տարածելը։
Փակված հեռուստաընկերությունների մեծ մասը գործում էր Թուրքիայի հարավ-արևելյան նահանգներում։
Նշենք, որ Թուրքիայում գործում է 1000-ից ավելի հեռուստաընկերություն։