211652_close_icon
views-count2133 դիտում article-date 15:27 09-03-2015

Մարզային 14 հեռուստաընկերություններ թվայնացման արդյունքում հնարավոր է՝ կանգնեն փակման եզրին

Թվայնացման արդյունքում 14 մարզային հեռուստաընկերություններ կկանգնեն փակման եզրին: Այս մասին այսօր լրագրողներին հետ հանդիպման ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Միաժամանակ ավելացրեց, որ մարզային հեուստաընկերություններն իրենք են մեղավոր փակման վտանգի առջեւ հայտնվելու համար։ «Հեռուստաընկերությունները պետք է շուտ մտածեին և բարձրաձայնեին այդ հարցը»,- նշեց Աշոտ Մելիքյանը: Նրա խոսքով՝ թվայնացման գործընթացը 3 բաղադրիչ ունի` տեխնիկական, օրենսդրական և սոցիալական: Տեխնիկական գործընթացը բավականին հաջող է ընթանում, սակայն կան խնդիրներ, որոնք հրատապ են և մնում են չլուծված: «Այսօր լուծված չէ նաեւ անապահով խավին անվճար ապակոդավորող սարքերի տրամադրման հարցը: Ըստ հայեցակարգի` 150 հազար անապահով ընտանիք անվճար պետք է ստանային այդ ապակոդավորող սարքերը, որոնց գինն սկսվում է 8 հազար դրամից: Սակայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մեր նամակին պատասխանել է, որ 130 հազար անապահով ընտանիք է գրանցված անվճար ապակոդավորող սարքեր ստանալու համար: Այսինքն այս թվերը նույնպես հարկավոր է հստակեցնել»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր