3869 դիտում
16:44 16-05-2016
3 երեխաների միայնակ մայր, նկարչուհի Արև Ղամբարյանի զավակները առողջական խնդիրներ ունեն. նրան մեր օգնությունն է անհրաժեշտ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վանաձորցի Արև Ղամբարյանը 40 տարեկան է: Մասնագիտությամբ նկարչուհի է: Ամուսնացած է, ունի երեք զավակ: Ամուսինը շատ վաղուց լքել է ընտանիքը` ամբողջ հոգսը թողնելով Արևի ուսերին:
Արևը տուն չունի, ապրում է Վանաձորի Դիմաց թաղամասում գտնվող խուլ-համրերի հանրակացարանում՝ իր երեք զավակների և մայրիկի հետ: Ավագ որդին՝ Սմբատը, 16 տարեկան է, ունի առողջական խնդիրներ՝պարբերաա հիվանդություն, հնարավորություն չունենալու պատճառով չեն կարողանում գալ բուժման, երկրորդը՝ Սյուզին, ծնվել է 2006թ. նոյեմբերի 3-ին Պիեռ Ռոբին համախտանիշով, նրա մոտ պետք է կատարվի գայլի երախի վիրահատություն, երեխայի մոտ առկա է ստորին ծնոտի հետաճ, ունի նաև լսողական խնդիր, հասակը թերաճ է, համապատասխանում է 4-5 տարեկանի հասակի: Արաբկիր ԲԿ-ում կատարվել են վիրահատություններ, սակայն դրանք ուղեկցվել են վիրահատական դեֆեկտներով: Հիմա Սյուզիին սպասվում են նոր վիրահատություններ՝ ատամների և կատիկի հետ կապված, որովհետև վերջինիս չլինելու պատՃառով երեխան չի կարողանում հնչյուններն ամբողջական արտաբերել և սնունդը կուլ տալ: Երրորդ զավակը՝ Սոնան, առողջական խնդիրներ չունի: Զրույցի ժամանակ ավելի մեծ հարգանքով լցվեցինք Արևի նկատմամբ, որովհետև ո´չ բողոքում էր, ո´չ մեղադրում: Ուղղակի ուզում էր, որ քաղաքապետարանը իրեն բնակարանով ապահովի:
Եթե կլինեն մարդիկ, ովքեր կցականան օգնել Արևի ընտանիքին, նրա մայրիկի՝ Սուսաննա Ղուլինյանի անունով, բացվել են հաշվեհամարներ
[b]Կոնվերս բանկում ՝ 1930055095520100 ՀՀ դրամ,
1930055095520101 ԱՄՆ դոլար,
1930055095520104 ԵՎՐՈ,
1930055095520158 ՌԴ ռուբլի,
SWIFT CODE:COVBAM22:[/b]
Արևի հեռախոսահամարն է՝ [b]+37494 09 05 76:[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2559 դիտում
13:52 29-08-2015
Վանաձորցի նկարչուհի Արև Ղամբարյանի երեխաները հիվանդ են. նրանց մեր օգնությունն է անհրաժեշտ. տեսանյութ
2234 դիտում
16:16 10-05-2016
6-ամյա փոքրիկն առողջական լուրջ խնդիրներ ունի. նրան մեր օգնությունն է անհրաժեշտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
778 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
649 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
448 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը