3442 դիտում
10:43 28-09-2016
Նոր կառավարության ինտրիգը մնում է արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հարցը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը երեկ միանգամից 11 նախարարների նշանակեց, այսպիսով ՀՀ կառավարությունն ամբողջական կազմավորված լինելու համար պակասում են ընդամենը երկու՝ ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարները: Նոր կառավարության հիմնական ինտրիգը հենց այս երկու պորտֆելների ապագա տիրոջ հարցն է: Իշխանական շրջանակներից ստացվող տեղեկությունների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, մինչև եկող տարվա ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները, հնարավոր է՝ վստահվի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին:
Վերջինիս անունը մինչ այս շրջանառվում էր որպես ԱԳ ապագա նախարարի: Նոր իրավիճակում առայժմ անհայտ է մնում, թե Սերժ Սարգսյանն ում է պատրաստվում վստահել ԱԳ նախարարի պաշտոնը: Արդյոք նա Էդվարդ Նալբանդյանին հնարավորություն կտա ևս վեց ամիս պաշտոնավարել, թե հենց այս փուլում նրան ցտեսություն կասի, պարզ կդառնա առաջիկա չորս օրերին: Հիշեցնենք, որ կառավարության կազմավորման վերջնաժամկետը հոկտեմբերի 3-ն է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3208 դիտում
21:52 22-04-2016
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին
8207 դիտում
18:07 28-08-2017
Արցախի արտաքին գործերի նախարարը հանդիպում է ունեցել Աբխազիայի արտաքին գործերի նախարարի հետ
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1501 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»