211652_close_icon
views-count1969 դիտում article-date 12:21 28-09-2016

Թուրքիայի զինված ուժերում հերթական «մաքրումները» կընթանան

Թուրքիայի զինված ուժերում շարունակելու են գյուլենական շարժման կողմնակիցներից ազատվելու գործընթացը, գրում է թուրքական Akşam թերթը։ Սպասվում է, որ այս անգամ, այսպես կոչված, զտումները կմեկնարկեն հաջորդ շաբաթ։ Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագայ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակառակորդ, իսլամի քարոզիչ, FETO կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման դեմ պայքարի շրջանակներում մինչ օրս ծառայությունից հեռացվել է 4545 զինվորական։ Հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո այդ երկրում հուլիսի 20-ից հայտարարվել է եռամսյա արտակարգ դրություն։

Նմանատիպ նյութեր