3921 դիտում
19:48 26-12-2016
Արտակարգ ռեժիմով շարունակվող ձնամաքրման աշխատանքները կընթանան նաև առաջիկա գիշերվա ընթացքում
Այսօր ողջ օրվա ընթացքում մայրաքաղաքի կոմունալ ծառայությունները արտակարգ ռեժիմով բոլոր վարչական շրջաններում շարունակել են արագորեն մաքրել անդադար տեղացող ձյունը:
Գլխավոր, երկրորդական փողոցների ու բակերի ձնամաքրման աշխատանքները հիմնականում կազմակերպվել են «Սանիթեք» ընկերության մեքենասարքավորումներով, որոնք նաև աղի ու շլաքային ավազի խառնուրդներ են շաղ տալիս:
Մայթերի, անցումների ու կանգառասրահների մաքրման գործին ներգրավվել են նաև վարչական շրջանների կոմունալ ծառայությունների հատուկ տեխնիկան, ինչպես նաև համատիրությունների աշխատակիցները:
Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությունից, չնայած առատ տեղումներին, մայրաքաղաքում բոլոր փողոցները երթևեկելի են: Աշխատանքների ընթացքը տեղերում համակարգում են վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի աշխատակիցները:
Աշխատանքներն այս պահին էլ շարունակվում են և կընթանան ողջ գիշերվա ընթացքում, ըստ էության՝ շուրջօրյա ժամանակացույցով:
[b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]
Նմանատիպ նյութեր
1399 դիտում
12:51 31-03-2014
Ձնամաքրման աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում
1770 դիտում
11:14 26-01-2016
Ձնամաքրման աշխատանքները շարունակվել են ողջ գիշերվա ընթացքում
Այս բաժնից
418 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
571 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
964 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ