7025 դիտում
14:46 05-03-2020
Իրանից եկած 20-30 բեռնատարները հայ վրացական սահմանին կախտահանվեն և կընթանան ՌԴ. Տիգրան Խաչատրյան
Իրանից եկած բեռնատարները գտնվում են հայ վրացական սահմանին, պետք է ախտահանում իրականացվի, որ կարողանան շարժվել և հասնել Լարսի անցակետ: Այս մասին, այսօր, կառավարության նիստում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Վրացական կողմն այսօր աշխատանքներ է տանում, միաժամանակ երկու անցակետ են սպասարկում, մինչև այսօրվա ավարտը այդ մեքենաների անցումն ապահովված կլինի: Հավաքված մեքենաների քանակն այնքան չէ, որքան նախնական տեղեկությունն էր: Դրանց մի մասը, հավանաբար, տեղեկանալով, որ փակ է նաև մեր հարավային սահմանը և որոշակի արտադրանքի պահանջարկ կլինի նաև մեր ներքին շուկայում, որոշել են, որ չեն շարունակելու ճանապարհը: Մեր տեղեկություններով դրանք մոտ 20-30 մեքենաներ են, որ զննում կանցնեն և կուղղվեն դեպի Լարս»,- ասաց նախարարը:
Իր հերթին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ երկխոսություն է ձևավորվել Իրանի հետ. «Տարբեր մակարդակներով սկսել են աշխատանքները, որ մենք մեր հարևան Իրանի հետ կարողանանք հակազդել այս համաճարակին: Այդ երկխոսության մեջ կկարողանանք մանրամասնել, թե ինչպես միասնաբար կարող ենք աշխատել այդ ուղղությամբ»:
Նմանատիպ նյութեր
15871 դիտում
16:30 17-07-2022
Մի քանի շաբաթ է, Թբիլիսիից դեպի Կազբեկ վրացական սահմանին հայկական բեռնատարները չեն կարողանում շարժվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
703 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
601 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
511 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին