3502 դիտում
09:32 28-09-2016
Հրաչյա Ռոստոմյանը համաձայնել է նախարար նշանակվել մի պայմանով. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Սպորտի և երիտասարդության հարցերով նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանը համաձայնել է նախարար նշանակվել պայմանով, որ շարունակի մնալ ՀԱՕԿ փոխնախագահ։ Հրաչ Ռոստոմյանը օրերս Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել էր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով։ Ուշագրավ է, որ սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը ոչ մի գնահատանքի չարժանացավ։
Ըստ տեղեկությունների՝ 2015թ. փետրվար ամսին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո նախարարի պաշտոնը թողնելուց հետո էլ Հրաչ Ռոստոմյանը շարունակել է համակարգել սպորտի նախարարության աշխատանքները։ Նշենք, որ նախարարի պաշտոնում Հրաչյա Ռոստոմյանը նշանակվում է երկրորդ անգամ։ Առաջին անգամ այդ պաշտոնում նշանակվել էր 2012թ. հունիսի 16-ին և պաշտոնավարել մինչև 2014թ. մայիսը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1262 դիտում
08:47 21-03-2015
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը նույնպես հեռացել է ԲՀԿ-ից. ՀԺ
14502 դիտում
00:28 01-06-2017
Ռուբեն Հայրապետյան. Հրաչյա Ռոստոմյանը ո՞վ է, չեմ ճանաչում նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2107 դիտում
08:00 14-01-2025
Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»
2209 դիտում
16:29 13-01-2025
Հանցավորության դեմ պայքարի և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am