Հրաչյա Ռոստոմյանը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, Սուրեն Կարայանը՝ ՀՀ էկոնոմիկայի, Լևոն Ալթունյանը՝ ՀՀ առողջապահության, Արծվիկ Մինասյանը՝ ՀՀ բնապահպանության նախարարներ
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 27-ին նախարարներ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել։
ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար է նշանակվել Հրաչյա Ռոստոմյանը։
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար է նշանակվել Սուրեն Կարայանը:
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Լևոն Ալթունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար:
ՀՀ Նախագահի հրամանագրով Արծվիկ Մինասյանը նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարար։