211652_close_icon
views-count14466 դիտում article-date 00:28 01-06-2017

Ռուբեն Հայրապետյան. Հրաչյա Ռոստոմյանը ո՞վ է, չեմ ճանաչում նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը: [b]Մամուլում լուրեր են շրջանառվում, որ հեռանալու եք ՀՖՖ նախագահի պաշտոնից ու Հայաստանից: [/b] Մի հարց տամ. որտե՞ղ է առաջին անգամ գրվել, որ ես հեռանալու եմ Հայաստանից: Եթե կարելի է, ասեք, թե որ լրատվամիջոցում է առաջին անգամ տպագրվել դա: Ես ձեզ կհուշեմ, խորացեք եւ կտեսնեք՝ որտեղ է տպագրվել, եւ կտեսնեք, որ այդ մամուլը մի օր գրում է, որ ես նարկոբիզնեսով, զենքի ու կանանց վաճառքով եմ զբաղվում: Դասալիքն այդ թերթի ղեկավարն է: Ես կյանքում դասալքի չեմ լինի: Եթե խորը ուսումնասիրեք, թե ինչով եմ ես զբաղված վերջին 10 տարիներին, կհասկանաք, որ ինձնից ամուր Հայաստանի հողի վրա շատ քիչ մարդ կա կանգնած: Ես Հայաստանը երբեք չեմ լքի: Ֆեդերացիայի նախագահի պաշտոնը մեկն է, եւ դեռ ես եմ այն զբաղեցնում, իմ տեղում նստած եմ: Այդպիսի անհեթեթե բաների մի հավատացեք: [b]Պարոն Հայրապետյան, ինչո՞ւ վաճառեցիք «Փյունիկ» ակումբը: [/b] Վերջին 10 տարում ես անընդհատ կրկնել եմ՝ եթե լինի մարդ, որը պատրաստ կլինի եւ ես կհավատամ, որ դա այն մարդն է, ով կհովանավորի ու կպահի «Փյունիկը», ես պատրաստ կլինեմ զրո կոպեկով ակումբը հանձնել այդ մարդուն: Վերջերս հայտնվեց այդ մարդը, որը հավատ ներշնցեց ինձ մոտ: Ես միշտ գտել եմ, որ «Փյունիկը» հայկական փուտբոլի համար արժեք է: Ազգային հավաքականի խաղացողների գերակշող մասը միշտ տվել է «Փյունիկը»: Ես միշտ սխալ եմ համարել, որ «Փյունիկ» ակումբի տերը լինի ֆեդերացիայի նախագահը լինի, նրա տղան կամ ընկերը: Վաճառելու մասին խոսք լինել չի կարող, որ ակումբի համար որեւէ մեկը գումար է տվել Հայրապետյան ընտանիքին: Այո, մենք ակումբի 100 տոկոս բաժնետոմսերը զիջել ենք այդ մարդուն, որը կհովանավորի եւ կպահի «Փյունիկ» ակումբը: Նոր սեփականատիրոջը հարցրեք՝ պատրաստվում է մեծացնել ֆինանսավորումը, թե՝ ոչ: Նրան է հանձնվել ակումբը, իսկ գույքը մեր ընտանիքի սեփականությունն է լինելու: Այդ գույքն անվճար օգտագործման է հանձնվելու «Փյունիկին»: Իրականում, ոչ թե ակումբն է վաճառել, այլ ֆուտբոլիստները տրամադրվել են նրանց: Ասում են՝ վաճառում է եւ փախչում Հայաստանից: Ի՞նչն եմ վաճառում: Այդ ո՞վ էր գումար տալու «Փյունիկի» համար, որ ես էլ վաճառել եմ: Ես 10 տարի ասել եմ, որ եթե գտնվի վստահելի մարդ, հենց այս պահին պատրաստ եմ հանձնել, որ վերջ դնեմ խոսակցություններին, թե իր ակումբն է, իր որդու ակումբն է: Ինձանից անցել են հիմա էլ տղայիս վրա են հոդված գրում: Որոշումը եղել է, որ ես մնում եմ ֆեդերացիայում եւ հանձնում եմ «Փյունիկը»: Իմ որդին այսօր կարող է «Փյունիկի» պես 5 ակումբ պահել: Թող բոլորը հեռու մնան իմ որդուց: «Փյունիկի» նոր սեփականատերը նշել է, որ նրա առաջնային նպատակը 3-5 տարում Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճելն է: Ըստ ձեզ՝ դա իրատեսակա՞ն է: Իհարկե, մեր զրույցից հասկացա, որ նա շատ հայրենասեր է, սիրում է ֆուտբոլ: Այո, ինքը երազում է, որ մեր հարեւան երկրների թիմերի պես կարող ենք մասնակցել Եվրոպայի լիգայի խմբային փուլին: Նման ծրագիր ունեն, եւ դա իրատեսական է: Ամեն բան կախված է ֆինանսներից: Կմեծասնես բյուջեն, կգնես ուժեղ խաղացողներ ու նոր լեգեոնականներ, եւ դա հնարավոր է: [b]Վերջերս Յուրա Մովսիսյանը նշել էր, որ կարոտում է հավաքականը: Դուք դեռ մնո՞ւմ եք նույն որոշմանը, որ Մովսիսյանը չհրավիրվի հավաքական: [/b] Եթե կարոտում է, թող ամեն օր հավաքականի նկարը դնի ու նայի: Եթե կարոտում էին, ինչի էին փախչում հավաքականի խաղերից ու հրաժարվում խաղալ: Ես զարմանում եմ, ձեր աչքի առաջ է ամեն բան եղել: 3 տարի ինչո՞վ էր զբաղված Մովսիսյանը: Դեմագոգիայով պետք չէ զբաղվել: 3 տարի նա ֆուտբո՞լ էր խաղում: Եթե կարոտում էր, ինչո՞ւ էր փախչում հավաքականի խաղերից: Ինչու էր մեկ ժամ առաջ ասում, թե ոտքը ցավում է: Դուք որ մեկ անգամ սիրուն պատասխանեք նրան եւ անընդհատ չթողնեք, որ ես պատասխանեմ, ինքը խելոք վեր կընկնի իր տեղը: [b]Տեղեկատվություն ունե՞ք, որ Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի գավաթը ցանկանում է բերել Հայաստան: [/b] Բոլորիս շնորհավորում եմ այդ հաջողության համար: Հենրիխ Մխիթարյանը մեր հպարտությունն է: Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կտա մեզ այդ գավաթը: Դա լուրջ չէ: Ուրախալի է, որ մենք ունենք նման մարզիկ: Հույս ունենանք, որ գոնե այս տարի նա կընդգրկվի Հայաստանի 10 լավագույն մարզիկների թվում: [b]Վերջին շրջանում Ձեր եւ Հրաչյա Ռոստոմյանի միջեւ հեռակա... [/b] Հրաչյա Ռոստոմյանն ո՞վ է: Չեմ ճանաչում, հարցը փոխեք: Կներեք, նենց հարց է, ամոթ է պատասխանեմ: [b]Գեւորգ Կասպարովին կտեսնե՞նք հավաքականում: [/b] Ոչ, քանի որ մարզիչը չի տեսնում նրան հավաքականում: Ես միշտ մարզիչի կողքին եմ ու համաձայն եմ նրա որոշման հետ, ինչպես նա՝ իմ: Այսօր հավաքականը մեկ ընտանիք է դարձել: Մի տվեք այնպիսի անուններ, որոնք կգան եւ կփչացնեն մթնոլորտը: Ասուլիսի մյուս հարց ու պատասխանները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր