Չեմպիոնների Լիգա. «Բորուսիան» և «Ռեալը» ճակատամարտ տվեցին, «Յուվենթուսը» ջախջախում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում կայացան 2-րդ տուրի առաջին 8 հանդիպումները: Օրվա կենտրոնական հանդիպումը` Դորտմունդի «Բորուսիայի» և «Ռեալի» միջև, արդարացրեց սպասելիքները: Երկու թիմն էլ ցուցադրեցին բարձրակարգ և գեղեցիկ ֆուտբոլ` բազմաթիվ գոլային պահերով, այնպես որ գրանցված հաշիվը արտացոլում է խաղի պատկերը. մարտական ոչ-ոքի` 2:2:
Օրվա մյուս հանդիպումները, Չեմպիոնների լիգա, 2-րդ տուր
Е խումբ
«Մոնակո» (Ֆրանսիա) - «Բայեր» (Գերմանիա)՝ 1:1
Կամիլ Գլիկ, 90+4 - Չիչարիտո, 73
ԲԿՄԱ (Ռուսաստան) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 0:1
Սոն Հյուն Մին, 71
F խումբ
«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 2:2
Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 43, Անդրե Շյուրլե, 87- Կրիշտիանու Ռոնալդու, 17, Ռաֆայել Վարան, 68
«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Լեգիա» (Լեհաստան)՝ 2:0
Բրայան Ռուիս, 28, Բաս Դոստ, 37
G խումբ
«Լեսթեր» (Անգլիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 1:0
Իսլամ Սլիմանի, 25
«Կոպենհագեն» (Դանիա) - «Բրյուգե» (Բելգիա)՝ 4:0
Ստեֆանո Դենսվիլ, 53, ինքնագոլ, Թոմաս Դելայնի, 64, Ֆեդերիկո Սանտանդեր, 69. Մատիաս Յորգենսեն, 90+2
H խումբ
«Սևիլիա» (Իսպանիա) - «Լիոն» (Ֆրանսիա)՝ 1:0
Վիսամ Բեն-Եդեր, 52
«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 0:4
Միրալեմ Պյանիչ, 24, Գոնսալո Իգուաին, 31, Պաուլո Դիբալա, 57, Ադրիան Շամպեր, 85, ինքնագոլ