4686 դիտում
15:08 23-02-2016
Չեմպիոնների լիգա. Այսօր Եվրոպայում սպասվում է 2 ահեղ ու ֆանտաստիկ ճակատամարտ. տեսանյութ
Այսօր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում միանգամից երկու ահեղ ճակատամարտեր են սպասվում` «Արսենալ»-«Բարսելոնա» և «Յուվենտուս»-«Բավարիա»: Այս մրցավեճերից յուրաքանչյուրը կարող էր զարդարել Չեմպիոնների լիգայի ցանկացած եզրափակիչ, սակայն` ցավոք սրտի, վիճակահանության քմհաճույքով արդեն այս փուլից հետո մրցաշարին հրաժեշտ կտան այդ զույգերի պարտվողները:
Լոնդոնում «Արսենալը» կփորձի հերթական անգամ հաղթահարել «Բարսայի» արգելքը: Վերջին 10 տարում նրանք արդեն այնքան են հանդիպել, որ այս դիմակայությունը դարձել է եվրոպական յուրօրինակ «սուպերկլասիկո»: Ճիշտ է, ամեն անգամ` երկու խաղերի արդյունքով «Արսենալը» միշտ գլխիկոր է հեռացել խաղադաշտից, սակայն ֆուտբոլը հենց նրանով է ֆուտբոլ, որ միշտ անկախատեսելիության հույս է տալիս:
Չնայած, ի՞նչ հույսի մասին է խոսքը, երբ «Բարսելոնայի» «սուրբ երրորդությունը»` Նեյմար-Սուարես-Մեսի հարձակողական գիծը, արդեն ավելի շատ մտածում է ոչ թե գոլեր խփելու, այլ` [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/15/77108/]գեղեցիկ և օրիգինալ[/url] խփելու մասին: Այս եռյակն այս մրցաշրջանում արդեն 81 գոլ է խփել. դա 20-ով ավելի է, քան ամբողջ «Արսենալը»` միասին վերցրած:
Այնպես որ, մնում է միայն հավատալ հրաշքին: Ի դեպ, այս խաղում մի ինտրիգ էլ կա. Լիոնել Մեսին Պետեր Չեխին ավելի քիչ գոլ է խփել, քան` [url=https://www.youtube.com/watch?v=duhx34nylgk]Գևորգ Ղազարյանն ու Կառլեն Մկրտչյանը[/url], այսինքն` ընդհանրապես գոլ չի խփել: Սա երևի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հետ միասին միակ բարձունքն է, որ Մեսին դեռ չի գրավել:
Ինչ վերաբերում է Տուրինում կայանալիք հանդիպմանը, ապա այստեղ ամեն ինչ ավելի անկախատեսելի է: Հանդիպում են Գերմանիայի և Իտալիայի գործող չեմպիոններն ու գործող առաջատարները:
Մի փոքր անվստահ մեկնարկից հետո «Յուվենտուսն» այնպիսի թափ է հավաքել Իտալիայի առաջնությունում, որ նրան կանգնեցնել կարող է ոչ պակաս «թափ» ունեցող թիմ, ինչպիսին «Բավարիան» է: Վերջինս իր հարցերը Բունդեսլիգայում լուծել և կարող է ամբողջությամբ կենտրոնանալ Չեմպիոնների լիգայի վրա: Մանավանդ, որ Խոսեպ Գվարդիոլայի համար սա վերջին մրցաշրջանն է, երբ նա կարող է «Բավարիայի» հետ այս տիտղոսը նվաճել: Եթե դա նրան չհաջողվի, ապա նրա եռամյա մյունխենյան «կամանդիրովկան» կարելի է անհաջող գնահատել:
Երկու թիմն էլ հիանալի կազմ ունեն, գերազանց հարձակողական գիծ, երկու լեգենդար դարպասապահ, այսինքն, ամեն ինչ կա` բարձրակարգ, համաշխարհային կարգի դիմակայության համար: Որևէ մեկին ֆավորիտ այստեղ հնարավոր չէ համարել: Ամեն ինչ կարող է նույնիսկ վճռել մի պատահական գոլը, մրցավարական սխալ որոշումը, նույնիսկ` 11 մ. հարվածաշարը:
Նշենք, որ հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:45-ին: Ափսոս, որ հնարավոր չէ կիսվել` 2 խաղն էլ միաժամանակ դիտելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2242 դիտում
12:51 20-10-2015
Չեմպիոնների լիգա. Լոնդոնում ճակատամարտ է սպասվում. տեսանյութ
1917 դիտում
17:00 26-04-2022
ՉԼ. Այսօր հսկաների ճակատամարտ է սպասվում Մանչեսթերում. «Ռեալից» նորից հրաշք է սպասվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11317 դիտում
00:58 28-09-2016
Չեմպիոնների Լիգա. «Բորուսիան» և «Ռեալը» ճակատամարտ տվեցին, «Յուվենթուսը» ջախջախում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2377 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
3040 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2551 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում