Չեմպիոնների լիգա. Լոնդոնում ճակատամարտ է սպասվում. տեսանյութ
Այսօր Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակներում կկայանան առաջին 8 հանդիպումները:
[b] F խումբ[/b]
«Արսենալ» - «Բավարիա», «Դինամո» Զագրեբ - «Օլիմպիակոս».
Օրվա գլխավոր հանդիպումը, թերևս կկայանա Լոնդոնում: «Արսենալը»՝ չնայած Անգլիայի առաջնությունում գերազանց թափ է հավաքել, սակայն Չեմպիոնների լիգայում զարմանալիորեն թույլ մեկնարկեց՝ պարտվելով Խորվաթիայի և Հունաստանի չեմպիոնների: Հաջորդը Գերմանիայի չեմպիոնն է՝ «Բավարիան»:
Մյունխենյան ակումբը այս պահին, անկախ նրանից, թե ով, ինչ կասի, աշխարհում լավագույն ֆուտբոլն է ցուցադրում: Թիմը Բունդեսլիգայի մեկնարկային 9 խաղում միայն հաղթանակ է տարել: Այսինքն, նույնիսկ ոչ-ոքին մյունխենցիների հետ արդեն իրադարձություն կհամարվի, էլ չենք խոսում՝ հաղթանակի: Իսկ «Արսենալի» այսօր միայն հաղթանակ է անհրաժեշտ: Այնպես որ, մեզ չափազանց հետաքրքիր հանդիպում է սպասվում:
Զագրեբի «Դինամոն» և «Օլիմպիակոսն» կփորձեն հնարավորինս միավորներ վաստակել՝ հետագայում խմբում 2-րդ տեղ գրավելու համար: Այստեղ էլ է սպասվում իսկական ճակատամարտ:
Այս խմբում «Բավարիան» ունի 6 միավոր, «Դինամոն» և «Օլիմպիակոսը»՝ 3-ական, իսկ «Արսենալը»՝ 0: