Ջովանի Սիմեոնե. Հայրս ինձ դեռ չի շնորհավորել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ջենոայի» հարձակվող Ջովանի Սիմեոնեն Իտալիայի առաջնության 6-րդ տուրում իր առաջին գոլն է խփել «Պեսկարային» (1:1): Խաղից հետո նա ասել է, որ հայրը` «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, դեռևս իրեն չի շնորհավորել:
«Ես հայրիկից դեռ շնորհավորանքներ չեմ ստացել: Կարծում եմ, նա հպարտանում է ինձանով:
Ես նրանից ժառանգել եմ մարզական չարությունն ու հաղթելու ծարավը», ասել է Սիմեոնե-կրտսերը: