ՀՀ նախագահը ևս 7 նախարարներ է նշանակել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա՝ սեպտեմբերի 27-ի հրամանագրով Արտեմ Ասատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Լևոն Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Դավիթ Լոքյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Հրանուշ Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Արփինե Հովհաննիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Երիցյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Արտեմ Ասատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: