ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր նախարարներ է նշանակել
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել, որով Դավիթ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:
Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Երիցյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար:
[url=https://shamshyan.com/hy/article/10998/]Հիշեցնենք[/url], որ ապրիլի 15-ի ՀՀ նախագահի հրամանագրով Էդվարդ Նալբանդյանը և Սեյրան Օհանյանը վերանշանակվել էին ՀՀ ԱԳ և Պաշտպանության նախարարի պաշտոններում: