ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր նախարարներ է նշանակել
Այսօր՝ ապրիլի 23-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել նախարարներ նշանակելու մասին: Ըստ ՀՀ նախագահի հրամանագրի Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի պաշտոնում վերանշանակվել է Հրանուշ Հակոբյանը:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար է նշանակվել Արմեն Մուրադյանը, այդ պաշտոնում փոխարինելով Դերենիկ Դումանյանին:
Ս. Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար է նշանակվել Նարեկ Սարգսյանը, ով փոխարինել է Օրինաց Երկիր կուսակցությունից դուրս եկած Սամվել Թադևոսյանին: