Վրացի քաղաքական գործիչները ծեծուջարդ են սարքել ուղիղ եթերում. տեսանյութ
Վրաստանում 2 քաղաքական գործիչների միջև մի քանի վայրկյանով ծեծուջարդին ականատես են դարձել մի քանի հազար հեռուստադիտողներ։
Ինչպես հայտնում է palitra.tv-ն, «Իբերիա» հեռուստաալիքով ուղիղ եթերով հեռարձակվող բանավեճի ժամանակ նրանցից Իրակլի Գլոնտին Զազա Ագլաձեին մեղադրել է Ռուսաստանի շահերով գործելու մեջ։ Արտահայտությունը վրդովեցրել է Ագլաձեին և վերջինս, չկարողանալով զսպել վրդովմունքը, ջրով լի բաժակը նետել է Գլոնտիի վրա։ Նա էլ նույն կերպ է պատասխանել Ագլաձեին։ Այնուհետ հակառակորդներն անցել են ձեռնամարտի։ Արդյունքում էլ տուժել է հաղորդավարուհին։
Ուղիղ եթերը դադարեցվել է։
Գլոնտիի արևմտամետ կուսակցությունը ներկայացնում է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի համախոհներին, իսկ Ագլաձեի կուսակցությունը հանդես է գալիս ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման օգտին։