211652_close_icon
views-count8861 դիտում article-date 10:16 27-09-2016

Սեյրան Օհանյանը չի վերանշանակվի ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մոտ մեկ շաբաթից կլրանա 20-օրյա ժամկետը, որի ընթացքում պետք է Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության կաբինետն ամբողջությամբ ձևավորվի: Նոր կառավարության շուրջ ծավալված քննարկումներում կարևորագույն թեման ՀՀ պաշտպանության նախարարի հարցն է: Հիշեցնենք` կառավարության արձակվելուց անմիջապես հետո «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություն հրապարակեց այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը չի վերանշանակվի իր պաշտոնում: Այնուհետև լուրեր տարածվեցին այն մասին, որ Օհանյանը նշանակվելու է ՀԱՊԿ քարտուղար: Սակայն հետագայում ինքը՝ Օհանյանը, հերքեց ՀԱՊԿ քարտուղար նշանակվելու տարբերակը, ինչը շատ գործիչների մոտ տպավորություն ստեղծեց, թե նա մնալու է իր պաշտոնում: Սակայն երեկ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի նստավայր է հրավիրել Սեյրան Օհանյանին` ապագայի մասին զրուցելու: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ երկու պաշտոնյաների մոտ երկուժամյա հանդիպման արդյունքում որոշում է կայացվել, որ Սեյրան Օհանյանն այլևս չի վերանշանակվի ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում: Թե ինչով կզբաղվի Սեյրան Օհանյանը, «Ժողովուրդ»-ին դեռևս պարզել չհաջողվեց»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր