ՀՀ նախագահի հրամանագրով Էդվարդ Նալբանդյանը և Սեյրան Օհանյանը վերանշանակվեցին ՀՀ ԱԳ և Պաշտպանության նախարարի պաշտոններում
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Էդվարդ Նալբանդյանը նշանակվել է ՀՀ ԱԳ նախարար.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար:
Հայաստանի Հանրապետության նախագահ՝ Սերժ Սարգսյան»
***
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Սեյրան ՕՀԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար:
Հայաստանի Հանրապետության նախագահ՝ Սերժ Սարգսյան»: