Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին Սամվել Բալասանյանը չի մասնակցել. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 26-ին՝ կիրակի օրը, Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին քաղաքական էլիտայի և ոչ մի ներկայացուցիչ չի մասնակցել՝ այդ թվում գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին պաշտպանող ՀՀԿ ներկայացուցիչները։ Ներկա է եղել միայն գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։
Վերջին օրերին լարվածության ֆոնին կտրուկ նվազել է Սամվել Բալասանյանի հեղինակությունը։ Հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում հաղթելու միակ շանսը մնում է ընտրակաշառքը։ Մեր տեղեկություններով, Բալասանյանի թիմն այդ գործընթացը սկսելու է այսօր»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]