76128 դիտում
21:40 26-09-2016
Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են Mercedes-ը, ГАЗ 31029-ն ու Nissan-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան- Արմավիր ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են Գավառ քաղաքի բնակիչ, 31-ամյա Մհեր Նունուշյանի վարած Mercedes մակնիշի 80 ՕD 055 համարանիշի և Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ, 59-ամյա Սերոբ Առաքելյանի վարած ГАЗ 31029 մակնիշի 01 ՍՏ 128 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո ГАЗ 31029-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan մակնիշի 600 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենային:
Վթարից հետ Mercedes-ի և ГАЗ 31029-ի վարորդները տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղ , ցավոք, Ս. Առաքելյանը գիտակցության չգալով՝ մահացել է:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապաետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Յուրիկ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխացնել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի քննչական վարչության Վարաշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է նույն բաժնի քնիչ Արշակ Կիրակոսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեկան գործ՝ ՀՀ քր օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Nissan մակնիշի ավտոմեքենան հաշվառված է Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի հաշվեկշռում և սպասարկում է գյուղապետին, իսկ Mercedes-ի վարորդ Մ. Նունուշյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասումի բուժկետում՝ որպես ատամնաբույժ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
48525 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը