Deutsche Welle-ը դատական հայց է ներկայացրել Թուրքիայի իշխանությունների դեմ
Գերմանական հեղինակավոր Deutsche Welle մեդիակորպորացիան Թուրքիայի իշխանությունների դեմ հայցով դիմել է Անկարայի դատարան, հաղորդում է Tass գործակալությունը։
Կորպորացիան պահանջել է հրապարակել Երիտասարդության և սպորտի հարցերով նախարարի հարցազրույցը։
«Իրավական գործողությունների օգնությամբ մենք կոչ ենք անում թուրքական կողմին անհապաղ հրապարակել մեր նյութը»,-ասել է կորպորացիայի ղեկավար Պետեր Լիմբուրգը։
Նա հավելել է, որ թուրքական իշխանությունների գործողությունները ոչ մի ընդհանուր բան չունեն ժողովրդավարական նորմերի և իրավական պետության սկզբունքների հետ։