ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, թե երբ Ռուսաստանը կունենա հիպերձայնային զենք
Ռուսաստանն առաջիկա տասնամյակում արդեն կարող է ունենալ հիպերձայնային զենք։ Այդ մասին ռուսական Komersant թերթին հայտնել է «Տակտիկական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի տնօրեն Բորիս Օբնոսովը, հաղորդում է Ria Novosti-ն։
Նրա խոսքով՝ հիպերձայնային նախագծերի զարգացումը կարող է գիտության բոլոր ոլորտներին, այդ թվում՝ աերոդինամիկայի, հաշվողական մեթոդների և ինժեներաշինարարական ոլորտներին հսկայական դրական արդյունք տալ։
Ներկապահին կորպորացիան ամբողջական համագործակցության մեջ է գտնվում մշակողների հետ։ Նրանում ընդգրկված են ոչ ռազմավարական հարվածային հրթիռային համակարգերի, «օդ-օդ» դասի և այլ տիպի սպառազինությունների արտադրողներ։