211652_close_icon
views-count694 դիտում article-date 17:49 08-03-2026

Մեծ Բրիտանիան նախատեսում է մինչև 2030 թվականը մշակել հիպերձայնային զենք

Մեծ Բրիտանիան մինչև 2030 թվականը կներկայացնի իր սեփական հիպերձայնային զենքի առաջին նախատիպը, հայտարարել է պաշտպանության փոխնախարար Լյուկ Փոլարդը։

«Պաշտպանության նախարարությունը մտադիր է մինչև 2030 թվականը ներկայացնել զենքի նախատիպը «Հիպերձայնային» ծրագրի շրջանակներում»,- նշել է Փոլարդը Համայնքների պալատի պատգամավոր Ջեյմս Քարթլիջին ուղղված գրավոր պատասխանում, որը հրապարակվել է խորհրդարանական կայքում։

Ծրագիրը ներկայումս գտնվում է իր վաղ փուլում։ Նախատիպի մշակման արժեքը կորոշվի ավելի ուշ, նշել է փոխնախարարը։

 

Նմանատիպ նյութեր