ԶԼՄ-ներին հայտնի են դարձել թեկնածուների անունները, ովքեր կարող են ընտրվել ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում դիտարկում է կոնգրեսական Դան Ռորաբահերի և դիվանագետ, նախկին պետքարտուղար Հենրի Քիսսինջերի խորհրդական Թոմաս Գրեմի թեկնածությունները։ Այդ մասին գրում է «Известия» թերթը՝ հղում անելով ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունում իր աղբյուրին։
Թերթի տվյալներով՝ Թրամփը նշված անձանց միջև կկատարի լավագույն ընտրությունը՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար։
«Ամենայն հավանականությամբ, հաջորդ տարի կնշանակվի նոր դեսպանը; Դա կապված է թիմի կազմի փոփոխության հետ, այլ ոչ ներկայիս իրավիճակի»,-ասել է աղբյուրը։
Ն7ենք, որ ավելի վաղ գերմանական Bild պարբերականը հայտնել էր, որ Հենրի Քիսսինջերը լավագույն թեկնածուն կարող է լինել, ով կնպաստի ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։