211652_close_icon
views-count4423 դիտում article-date 20:51 25-09-2016

Էրիխ Մարիա Ռեմարկն ու իր սիրելի կանայք

Էրիխ Մարիա Ռեմարկը հայտնի է նաև իր բազում հարաբերություններով տարբեր կանանց հետ, որոնց թվում կային նաև հանրահայտ աստղեր։ 1918 թվականին Ռեմարկը հանդիպում ու ծանոթանում է Էրիկա Հաազեի հետ, Արևմտյան ռազմաճակատում, որտեղ ապագա գրողը մասնակցում էր տեղի ճակատամարտերին։ Էրիկայի հետ Ռեմարկը զգում է առաջին սիրո ազդեցությունը, սակայն իրենց հարաբերություններին, բախտ չէր վիճակվել երկար տևել։ Պատերազմն ավարտվեց և Ռեմարկը վերադարձավ հայրենի տուն, իսկ Էրիկան մնաց անցյալում։ 1921-ին Ռեմարկը սիրային հարաբերությունների մեջ է մտնում՝ Իդա-Լոտտա (Լոլոտտ) Փրոյսի հետ։ Այս հարաբերությունները նույնպես երկար չեն տևում, քանի որ 1922-ին Ռեմարկը տեղափոխվում է Հաննովեր և սերը մնում է անցյալում։ Հաննովերում Ռեմարկը տանում է անպատասխանատու սիրային կյանք, հարաբերություններ ունենալով տարբեր կանանց հետ։ Այստեղ 1924 թվականի հոկտեմբերին նա հանդիպում է Էդիթ Դյորիին, Քուրտ Դյորիի աղջկան։ Էդիթի հայրը, Հաննովերում հայտնի խմբագության հիմնադիր էր՝ «Շփորթ իմ Բիլդ» անունով։ Էդիթի շնորհիվ, Ռեմարկը տեղափոխվում է Բեռլին, որտեղ աշխատանքի է անցնում Էդիթի հոր ամսագրում, որպես խմբագիր։ Սակայն հետագայում Էդիթի ծնողները համաձայնություն չեն տալիս նրանց հարաբերություններին։ 1925 թվականի հոկտեմբերի 14-ին, Ռեմարկն ամուսնանում է Իլզե Յուտտա (Ժաննա) Զամբոնայի հետ։ Վերջինս տառապում էր թոքախտով, ուստի օրինակ հանդիսացավ ապագայում, Ռեմարկի ստեղծած կերպարների համար, օրինակ՝ «Պատի», «Երեք ընկերներ» վեպից 1936։ Դեռ լինելով ամուսնացած Յուտտայի հետ, Ռեմարկը 1929-ին սիրային հարաբերությունների մեջ է մտնում՝ Բրիգգիտա Նոյների հետ, որը տևում են մինչև 1931 թվականը։ 1930-ին սիրային կապ է ունենում նաև Ռուտ Ալբույի հետ, որի շնորհիվ գրողը գնում է տարբեր կտավներ և ուրիշ արվեստի նմուշներ։ Այս բազմազան դավաճանությունները ստիպում են Յուտտային ապահարզան պահանջել։ 1930 թվականի հունվարի 4-ին, նրանք ամուսնալուծվում են, սակայն շարունակում են պահպանել ընկերական ջերմ հարաբերություններ։ 1938 թվականի հունվարի 22-ին, Ռեմարկը դարձյալ ամուսնանում է Յուտտայի հետ, որպեսզի հնարավորություն տա նրան տեղափոխվել Շվեյցարիա։ Հետագայում Յուտտային զրկում են քաղաքացիությունից և նա մեկնում է Նյու-Յորք ու հաստատվում Էլլիս Այլնդ կղզում։ Ռեմարկը մինչև մահը նախկին կնոջը թոշակ է վճարում։ 1936-ին Ռեմարկը ծանոթացել էր Մարգոթ ֆոն Օպելի հետ։ Նրանք ուղիղ մեկ տարի անցկացնում են իրար հետ, ճանապարհորդելով ամբողջ Եվրոպայով։ 1937-ին Ռեմարկի մոտ սիրային հարաբերություններ են բացվում, հանրահայտ դերասանուհի՝ Մառլեն Դիտրիխի հետ։ 1938-ին գրողը հանդիպել էր Ռութ Մարթոնին, որը արդյունքում նրա մասին գիրք է գրում։ 1940 թվականը դառնում է Ռեմարկի համար ավելի բուռն սիրային հարաբերությունների, նոր հետաքրքիր ծանոթությունների տարի, քան գրական ժառանգության։ Նա առաջին անգամ հանդիպում է հանրահայտ դերասանուհիներ՝ Փոլեթ Գոդարին և Գրետա Գարբոյին, որից հետո վերջնականապես խզվում են գրողի և Մառլեն Դիտրիխի հարաբերությունները, ինչից հետո ծանոթանում է Ֆրենսիս Քեյնի հետ։ 1942-ին Ռեմարկի մոտ մոտիկ հարաբերություններ են ծավալվում՝ Վեռա Զորինայի և Նատալի Փալեյ Վիլսոնի հետ։ Ռեմարկի վերջին սերը դառնում է դերասանուհի՝ Փոլեթ Գոդարը, որին գրողը հանդիպեց որոշ ժամանակ անց, առաջին հադիպումից։ Փոլեթ Գոդարը ժամանակին հռչակավոր դերասան՝ Չառլի Չապլինի կինն էր, որի հետ նա խաղացել էր Չապլինի «Նոր ժամանակներ» (1936) և «Մեծ բռնապետը» (1940) ֆիլմերում։ Ռեմարկին, Գոդարը խնամում էր մինչև գրողի մահը։

Նմանատիպ նյութեր