211652_close_icon

Ճապոնական «Daikin»-ը Թուրքիան ընտրել է որպես տարածաշրջանի արտադրական կենտրոն

views-count901 դիտում article-date 22:39 06-11-2025
Ճապոնական «Daikin» ընկերությունը հայտարարում է, որ Թուրքիան կդառնա Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շուկաների համար իր արտադրական և արտահանման հիմնական բազան։ Ընկերությունը առաջիկա հինգ տարում նախատեսում է Թուրքիայում իրականացնել ավելի քան 100 մլն եվրոյի ներդրում։

«Daikin Türkiye» ընկերության տարածաշրջանային ղեկավար Հասան Օնդերը նշել է, որ ընկերությունը Թուրքիային դիտարկում է որպես իր նոր արտահանման կենտրոն՝ ընդգծելով, որ առաջիկա տարիներին այստեղ կգան նոր արտադրական ներդրումներ։

Սաքարյայի Հենդեկ քաղաքում գործող գործարանում ընկերությունն արտադրում է օդորակիչներ, ջեռուցիչներ և սառեցման համակարգեր, որոնք արտահանվում են Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա։

«Daikin»-ը Թուրքիայում 7 տարի անընդմեջ հանդիսանում է ոլորտի արտահանման առաջատարը։ Անցյալ տարի այն ունեցել է 700 մլն եվրո շրջանառություն, որից 400 միլիոնը՝ արտահանման շնորհիվ։ Այս տարին նախատեսվում է ավարտել 820 մլն եվրո շրջանառությամբ։

Ermenihaber

 

Նմանատիպ նյութեր