Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Աֆղանստանում․ կան զոհեր և վիրավորներ
Ինչպես հայտնում է Ria.ru-կայքը, Աֆղանստանում իրար են բախվել ավտոբուսն ու ավտոմեքենան։ Վթարը տեղի է ունեցել երկրր հյուսիսային մասում գտնվող Բեգլան նահանգում։
Վթարի արդյունքում մահացել է 5 մարդ, իսկ 15-ը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Ըստ նախնական տեղեկությունների վթարը տեղի է ունեցել վարորդներից մեկի անուշադրության պատճառով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը սկսել են հետաքննություն։Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։