Աֆղանստանի Նանգարխար գավառում պայթյուն է որոտացել, որի հետևանքով գրանցվել է 2 զոհ, ավելի քան 11 մարդ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը` հղում անելով «Пажвок» գործակալությանը:
Ըստ գործակալության տվյալների, ինքնաշեն պայթուցիկ սարքը տեղադրվել է աղջիկների համար նախատեսված դպրոցի մոտ գտնվող կամրջի տակ: Պույթյունը իրականացվել է պիկ ժամի:
Դեպքի վայրում տուժածներին բժշկական օգնություն են ցուցաբերում:
Միջադեպի կապակցությամբ դեռևս ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել: