Արևմուտքը Սիրիայի խաղաղության պատասխանատվությունը դրել է Ռուսաստանի ուսերին
Սիրիական հակամարտության կարգավորման հարցում դիվամագիատական ջանքերի վերականգնումը կախված է Ռուսաստանից։ Նման կարծիք են հայտնել Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները, հաղորդում է Reuters-ը։
Արևմտյան երկրների կարծիքով՝ Մոսկվան արհամարհում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերի հարձակումները, ինչն էլ խախտում է հակամարտության բանակցային գործընթացը։
Համատեղ հայտարարության մեջ շեշտադրվում են նաև Սիրիայում վերջին օդային հարվածները, այդ թվում ՄԱԿ-ի ու Կարմիր մահիկի հումանիտար օգնության ավտոշարասյուների գնդակոծումը, ինչպես նաև Ասադի ռեժիմի կողմից քիմիական զենքի կիրառման մասին լուրերը։
Արևմտյան երկրները կոչ են անում Ռուսաստանին կենտրոնանալ միայն ԻՊ-ի դեմ և օգնել հումանիտար օգնությունը հասցնել նպատակային կետերը։