1329 դիտում
11:29 14-01-2019
Հայաստանի նոր կյանքը կերտելու պատասխանատվությունը նաև ԱԺ-ի ուսերին է. Կաթողիկոսն օրհնանքի խոսք ուղղեց պատգամավորներին
7-րդ գումարման ԱԺ պատգամավորների օրենսդրական ջանքերով պիտի ձևավորվեն Հայաստանի տնտեսության շարունակական զարգացման, գիտության, մշակույթի առաջընթացի, մեր ժողովրդի անվտանգության և խաղաղության ապահովման համար անհրաժեշտ հնարավորություններ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խորհրդարանի առաջին նիստում իր օրհնանքի խոսքում այս մասին ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց պատգամավորներին և իր հայրապետական օրհնությունը բերեց անդրանիկ նիստի առիթով: «Արգասաբեր գործունեության առիթով շնորհավորում եմ նորընտիր պատգամավորներիդ: Այսօր դուք` իբրև ժողովրդի վստահյալ ներկայացուցիչներ, ստանձնում եք ձեր պարտականությունները: Հայաստանի նոր կյանքը կերտելու պատասխանատվությունը նաև ձեր ուսերին է, քանզի մեր երկրի առաջընթացն ու զարգացումը մեծապես պայմանավորված է օրենսդիր մարմնի գործունեությամբ: Մեր ժողովուրդը բարեփոխումների մեծ հույսեր ու ակնկալիքներ ունի, միայն բարօրության ու կարիքների հոգածության հրամայականը չէ, որ հուզում է մեր ժողովրդին։ Մեր երկրի առաջ ծառացած են արտաքին հանգամանքներով պայմանավորված լրջագույն մարտահրավերներ, որոնց դիմագրավելու և շահեկան կերպով լուծումների առաջնորդելու համար ներքին կյանքում պետք է ունենանք հնարավորինս քիչ խնդիրներ: Պետական-քաղաքական գործիչների և ողջ հասարակության ընդհանուր բարեխղճությունը և քաղաքացիական պատասխանատվությունը մեր ժողովրդի ներուժի համախմբման, մեր պետականության ամրապնդման, հուսալի ապագայի կերտման գլխավոր պայմանն են»,-ասաց Վեհափառ Տերը:
Նա շեշտեց` պատգամավորների օրենսդրական ջանքերով պիտի ձևավորվեն անհրաժեշտ միջավայր ու հնարավորություններ` մեր երկրի տնտեսության շարունակական զարգացման, գիտության, կրթության, մշակույթի առաջընթացի համար, մեր ժողովրդի անվտանգության և խաղաղության ապահովման համար: Իսկ պատգամավորների հաստատած օրենքները պիտի ծառայեն հասարակական կյանքում օրինականության, արդարության ամրապնդմանը, որոնք կզորացնեն մեր ընթացքը:
Ամենայն հայոց կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ պիտի արդյունավորվեն նաև ԱԺ դահլիճում ընթացող քննարկումները և կայացվող որոշումները: Վեհափառ Տերը շեշտեց` քաղաքական հայացքների և տեսակետների բազմակարծությամբ հանդերձ` ժողովրդի լուսավոր ապագայի նույն տեսլականն է միավորում պատգամավորներին:
2018-ի դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել «Իմ քայլը» դաշինքը` 88, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 26 և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը`18 մանդատով:
Նմանատիպ նյութեր
3051 դիտում
12:41 25-09-2016
Արևմուտքը Սիրիայի խաղաղության պատասխանատվությունը դրել է Ռուսաստանի ուսերին
6658 դիտում
22:50 02-10-2023
«Ժամանակն է, որ մեր սերունդն ամբողջ պատասխանատվությունը զգա իր ուսերին». Հովհաննես Իշխանյան․ aravot.am
Այս բաժնից
865 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»