3320 դիտում
22:00 24-09-2016
Պեկինում անցկացվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում
Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունում սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն, որին ներկա էին Պեկինում հավատարմագրված դեսպաններ և բարձրաստիճան դիվանագետներ, ՉԺՀ ԱԳ նախարարի օգնական Հուիլայ Լին, ինչպես նաև ՉԺՀ-ում այցով գտնվող ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը։ Չինական կողմից ներկա էին նաև ՉԺՀ ԱԳՆ, տարբեր այլ նախարարությունների և ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներ։
Միջոցառմանը խոսքով հանդես եկան ՉԺՀ-ում ՀՀ Սերգեյ Մանասարյանը, ՉԺՀ ԱԳ նախարարի օգնական պրն. Լին։
Դեսպան Մանասարյանը ամփոփ ներկայացրեց 25 տարվա ընթացքում ՀՀ անցած ուղին, հայ-չինական երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան և շնորհակալություն հայտնեց բարեկամ Չինաստանին տարիների ընթացքում ցուցաբերած օգնության համար։
Խաղաղություն և հետագա զարգացում մաղթելով Հայաստանի Հանրապետությանը՝ պրն. Լին իր հերթին ընդգծեց, որ Հայաստանը կարևոր դեր ունի հարավկովկասյան տարածաշրջանում, ՉԺՀ կարևոր գործընկեր է, և ՉԺՀ բարձր կարևորություն է տալիս երկկողմ հարաբերություններին։
Նմանատիպ նյութեր
3148 դիտում
20:15 18-07-2016
Հայաստանի Հանրապետության 25-ամյակին նվիրված մշակութային միջոցառում Պեկինում
Այս բաժնից
1111 դիտում
23:25 12-02-2025
Կապիտուլյանտին ԱԺ-ում ուղիղ հարց են տալիս 2019-ի բանակցային փաթեթի մասին, իսկ ինքը կռուտիտ է անում. Շարմազանով
1063 դիտում
23:04 12-02-2025
Քեթիում ուշ ժամի այրել են գյուղի բնակչի ավտոմեքենան ու անասնակերը. aravot.am
2827 դիտում
21:50 12-02-2025
Մարդկանց, որոնք ի վիճակի չեն վճարել բարձր գույքահարկ, Փաշինյանն առաջարկեց տունը վարձով տալ, գնալ գյուղում ապրել