211652_close_icon
views-count3148 դիտում article-date 20:15 18-07-2016

Հայաստանի Հանրապետության 25-ամյակին նվիրված մշակութային միջոցառում Պեկինում

Հուլիսի 15-ին Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Չինաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Պեկինի Ջինթայի արվեստի թանգարանում տեղի ունեցավ հայաստանցի գեղանկարիչներ Ալեքսանդր Դերոյանի և Սևադա Գրիգորյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացման արարողությունը։ Միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը, ով հակիրճ ներկայացրեց Հայաստանի անկախության անցած ճանապարհը: ՀՀ դեսպանն առանձնահատուկ կարևորեց հայ-չինական մշակութային փոխգործակցությունը՝ միաժամանակ ընդգծելով մշակութային շփումների և փոխանակումների դինամիկան: «Հայաստանի անկախության 25-ամյակի շրջանակներում անցկացվող մշակութային այս միջոցառումը լավ առիթ է չինացի արվեստասեր հասարակությանը ներկայացնելու հայկական գեղարվեստը», - նշեց դեսպան Մանասարյանը։ Բացման արարողությանը ներկա էին Պեկինում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ, ՉԺՀ մշակույթի նախարարության պաշտոնյաներ, չինացի արվեստասերներ, լրագրողներ: Ցուցահանդեսը գործելու է մինչև հուլիսի 20-ը:

Նմանատիպ նյութեր