211652_close_icon

Ձերֆալիուի համայնքապետ Պինուչիո Չելիոսն ավլել է քաղաքի փողոցները

views-count3562 դիտում article-date 19:13 23-09-2016
Բյուրոկրատական սխալի պատճառով Սարդինիայի Զերֆալիուի քաղաքապետարանը մնացել է առանց հավաքարարի, գրում է The Independent-ը: Եվ իտալացի քաղաքապետը շուկայի բացման օրը ստիպված ինքն է ավլել քաղաքի փողոցները: Քաղաքի բյուջեում առկա է 150.000 եվրո, որը կարող է ծախսվել գործազուրկների վերաբերյալ նախագծերի համար: Սակայն բյուրոկրատական սխալի պատճառով քաղաքապետարանը չի կարողանում քաղաքի մաքրության համար նոր անձնակազմ աշխատանքի ընդունել: Սարդինիայի Ձերֆալիու քաղաքում վերջին հավաքարարը հեռացել է աշխատանքից վեց ամիս առաջ, և ոչ մեկ չի ընդունվել աշխատանքի նրան փոխարինելու համար: Փակուղային իրավիճակի բոլոր հանգամանքները պարզ չեն, բայց քաղաքապետ Պինուչիո Չելիոսը նշել է, որ դրա պատճառն այն է, որ քաղաքապետարանի հավաքարարը հիվանդության պատճառով արձակուրդ է վերցրել: Այդ պատճառով անհնար է դարձել նոր աշխատող ընդունելը: Նշենք, որ Ձերֆալիու քաղաքում բնակվում է 1200 մարդ, մակերեսը 15 ք/կմ է:

Նմանատիպ նյութեր