211652_close_icon
views-count5875 դիտում article-date 10:36 07-03-2017

Մասիս քաղաքի կենտրոնական փողոցները թաթախված են ցեխի մեջ. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Եղանակի տաքացմանը և ձնհալին զուգահեռ, ցեխի մեջ են թաթախված Մասիս քաղաքի կենտրոնական փողոցները և ոչ միայն։ Ու ինչպես մեզ հետ զրույցում ասաց Մասիսի բնակիչ Գրիգոր Հարությունյանը. «Նորընտիր քաղաքապետը մեծ-մեծ խոստումներ էր տալիս ընտրվելիս, թե առաջինը լուծելու է փողոցների, կենտրոնական ճանապարհների անբարեկարգ վիճակի հարցը, հոգալու է քաղաքի լուսավորության համար։ Բայց էսօր Մասիսը վերածվել է ցեխոտ քաղաքի, ոչ մեկի պետքն էլ չի, որ այս վիճակում է քաղաքը։ Տաքսիները գյուղերից քաղաք չեն գալիս, ասում են՝ գնում ենք, թաղվում ցեխերի մեջ։ Դե պատկերացրեք՝ ինչ վիճակ է քաղաքում»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր