Ռեյ Պարլոր. Ժամանակն է Ռունիին դուրս թողնել մեկնարկային կազմից
«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ, ներկայումս մարզական վերլուծաբան Ռեյ Պարլորը նշել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Ուեյն Ռունիին պետք է դուրս հանի թիմի մեկնարկային կազմից` ԱՊԼ-ի 6-րդ տուրում «Լեսթերի» հետ հանդիպմանը:
«Կարծում եմ, որ ներկա պահին Ռունին մեծ պրոբլեմ է իրենից ներկայացնում: Տարօրինակ զգացում ունեմ, որ միգուցե ժամանակն է, որպեսզի Ռունիին թողնել պահեստայինների նստարանին, որպեսզի նա վերալիցքավորվի և մի փոքր հանգստանա վերջին շրջանում նրա հասցեին խիստ քննադատությունից:
Այժմ պետք է գտնել ճիշտ բալանսը, որը Մոուրինյոյի մոտ բացակայում էր վերջին հանդիպումներում», ասել է Պարլորը: