211652_close_icon
views-count4599 դիտում article-date 13:46 23-09-2016

Ամփոփ տեղեկատվություն՝ «Կանեփ-կակաչ-2016» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքի վերաբերյալ

Սեպտեմբերի 22-ին հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 890,5 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված: Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում՝ ապօրինի շրջանառությունից առգրավվել է 13 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց և տարբեր տեսակի հոգեներգործուն 61 հաբ: Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամովին հանձնվել է 5 ինքնաշեն նռնակ, նռնակի 5 պայթուցիչ, ինքնաձիգի 6 պահունակ և տարբեր տրամաչափի 311 փամփուշտներ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ սեպտեմբերի 19-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է 6 հետախուզվող: [b]ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ[/b]

Նմանատիպ նյութեր