211652_close_icon

Մշակույթի նախարարության աշխատակիցների զայրույթը շարժվել է. «Ժամանակ»

views-count3772 դիտում article-date 10:59 23-09-2016
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում ներկայացվեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծով ՀՀ քաղաքաշինության նախարարությունն ընդհանրապես վերանում է, փոխարենը ստեղծվում է ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանության կոմիտե։ Մեր ունեցած տեղեկություններով՝ վարչապետի որոշումը մշակույթի նախարարության աշխատակիցների զայրույթն է շարժել, քանի որ զգալի եկամուտներ էին ստանում հուշարձանների «պահպանությունից»։ Ի դեպ, դեռևս անհայտ է «Հուշարձանների վերականգնման կենտրոն» ՓԲԸ-ի ճակատագիրը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր