211652_close_icon
views-count7171 դիտում article-date 09:55 23-09-2016

«Քարֆուրի» երևանյան սուպերմարկետը կրճատում է իր զբաղեցրած տարածքը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Երևան մոլ» առևտրային կենտրոնում գործող «Քարֆուր» սուպերմարկետը կրճատում է իր զբաղեցրած տարածքը։ Ու ընդհանրապես, ակնհայտ է, որ աշխարհահռչակ, բազմաթիվ երկրներում հաջողակ գործող «Քարֆուրի» երևանյան սուպերմարկետը, մեղմ ասած, այնքան էլ հաջող չի գործում և հիմա ստիպված է գնալ խնայողությունների։ «Քարֆուրի» այս վիճակը, անշուշտ, պայմանավորված է այդ սուբյեկտի կառավարման թերություններով, բայց ոչ միայն։ Բացի կառավարման թերություններից, «Քարֆուրը» նաև մրցակցում է հայաստանյան ամենաազդեցիկ օլիգարխին պատկանող սուպերմարկետների ցանցի հետ, ի տարբերություն այլ առևտրային ցանցերի չի կարող աշխատել ստվերում, ներմուծումների իրականացման հնարավորությունները խիստ սահմանափակ են և այլն, և այսպես շարունակ։ Պետք չէ մոռանալ, որ ժամանակին, երբ «Քարֆուրը» փորձում էր իր մշակած ծրագրերով հիպերմարկետ բացել «Տաշիր գրուպի» սեփականությունը հանդիսացող «Դալմա մոլում», օլիգարխների ու ՀՀ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների պահանջով «Դալմա մոլի» սեփականատեր Սամվել Կարապետյանը «Քարֆուրին» դուրս հանեց այդ տարածքից։ Իսկ կառավարությունը էական սահմանափակումներ դրեց «Քարֆուրի» գործունեության վրա, զրկելով նրան մրցակցային առավելություններից»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր