211652_close_icon
views-count2238 դիտում article-date 10:00 09-09-2014

«Քարֆուրի» մուտքը հայկական շուկա արմատական փոփոխություններ է բերելու. ՀԺ

«ՀԺ»-ն գրում է, որ «Քարֆուրի» մուտքը հայկական շուկա արմատական փոփոխություններ է բերելու: Ընդ որում, փոփոխությունները լինելու են և՜ դրական, և՜ բացասական: «Սպասվող դրական փոփոխությունների մասին շատ է խոսվել: Ի վերջո, Հայաստան է մտնում իր ոլորտում աշխարհում երկրորդ տեղը զբաղեցնող ցանցը: Իսկ դա նշանակամ է աշխատանքի բոլորովին նոր ոճ, սկզբունքներ, մշակույթ... Հայաստանի շուկայում կհայտնվեն ապրանքներ, որոնք ներկայումս համարվում են էկզոտիկ և վաճառվոմ են 10-12 անգամ ավելի թանկ գներով, քան Եվրոպայում»,- գրում է թերթը և հավելում. «Ակնհայտ է, որ կլինեն նաև բացասական երևույթներ և դա իհարկե, պայմանավորված է նրանով, որ մի, ըստ էության, մենաշնորհին՝ «Երևան Սիթիներին», փոխարինելու է մյուսը՝ «Քարֆուրը»: Իսկ որտեղ կա մենաշնորհ, կան մեծ ռիսկեր: Օրինակ, հայտնի չէ թե ինչ սկզբունքով է «Քարֆուրը» որոշելու իր ապրանքների գները: Գնագոյացման հարցում կա երկու հիմնական մոտեցում: Առաջին մոտեցումը հետևյալն է. վաճառողը հաշվարկում է, թե որքան է կազմամ այս ապրանքի ինքնարժեքը, դրան գումարում է իր սահմանած շահույթը և այն վաճառում, առանց հաշվի առնելու, թե տվյալ պահին այլ խանութներում ինչ արժե այդ նույն ապրանքը: Այսինքն եթե դու պանիր կամ ձեթ ես ներկրել Ֆրանսիայից Հայաստան, և դրա ինքնարժեքը քո խանութի ցուցափեղկին հասցնելուց հետո կազմել է 1 եվրո (580 դրամ), և ապա անկախ հաշվի առնելուց, որ մյուս խանութներում այն վաճառվում է 3 հազար դրամով, դու վաճառում ես 1,2 եվրոյով՝ 700 դրամով: Այս դեպքամ շատ ապրանքների գներ «Քարֆուրի» գալուց հետո կէժանանան: Երկրորդ սկզբունքն այն է, որ անկախ նրանից, թե ինչ է «նստում» քո վրա տվյալ ապրանքը, դու այն վաճառում ես այն գնով, որով վաճառում են մյուսները: Եթե «Քարֆուրը» աշխատի այս սկզբունքով, Հայաստանամ գների էական փոփոխությաններ չեն լինի: Ո՞ր տարբերակը կընտրի «Քարֆուրը» հայտնի չէ, նա ունենալու է մենաշնորհ և կարող է անել ինչ ուզենա»: Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր